Կարևոր իրադարձություններ

Հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք՝ հանրային տրանսպորտում

21 Հունվար, 2022 18:30
Հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք՝ հանրային տրանսպորտում

Այսօր՝ հունվարի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Հավելեն, որ հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է  Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ,  Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք,  Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։

Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է  հակահամաճարակային կանոնների  խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել է վարչական արձանագրություններ։

Նշենք, որ վերհսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին