Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ» հեռուստաընկերության փայատեր. «Հրապարակ»

21 Հունվար, 2022 08:05
Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզ» հեռուստաընկերության փայատեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, մեր տեղեկություններով, փետրվարից կվերսկսի աշխատանքը։ Հեռուստաընկերության կորիզը մնացել է, եւ եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։ Սակայն սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաեւ քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում եւ հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Սեփականատերերի կազմում փոփոխությունը, անշուշտ, որոշակիորեն կազդի նաեւ եթերի որակի ու բովանդակության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին