Կարևոր իրադարձություններ

Գյումրիում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

21 Հունվար, 2022 00:06
Գյումրիում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հունվարի 20-ին, ժամը 20:44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։46-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին