Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ուժերի միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները

20 Հունվար, 2022 23:25
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ուժերի միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի

ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած

միջոցառումների արդյունքները։

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի

ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական

պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված

աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը

պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ

գրանցած զինծառայողներին:

 

Լրահոս

Դիտել ավելին