Կարևոր իրադարձություններ

Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան

20 Հունվար, 2022 21:03
Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան

Հունվարի 20-ին, ժամը 18:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին