Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը

20 Հունվար, 2022 18:48
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալը ընդունել է  ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը

Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ

եվրոպական

հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության

և տիեզերքի

հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ,

բրիգադի

գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են

ՀՀ ՊՆ-ի

լրատվական ծառայությունից։

 

ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ

պաշտպանության

նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է

նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ

և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները քննարկել են

տարածաշրջանային անվտանգությանը

և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ

համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող

ծրագրերի շրջանակներում

համագործակցության զարգացումը և նախաձեռնել փոխադարձ

հետաքրքրություն ներկայացնող

ոլորտներում փոխգործակցության նոր ուղղություններ:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

տեղակալ, գեներալ-մայոր

Առաքել Մարտիկյանը: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության

շուրջ քննարկումների

ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կարևորել է

համագործակցությունը խաղաղապահության,

ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր

ջանքեր ներդնել այդ

փոխգործակցության զարգացման համար: Ամերիկյան կողմը հանդես է

եկել մի շարք առաջարկներով,

այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի,

արտակարգ իրավիճակներում

արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ:

Այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը

եղել է ՀՀ ՊՆ

խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած

հայ խաղաղապահների

հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն

այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական

ազգային հետազոտական համալսարան, ինչպես նաև ՊՆ կենտրոնական

կլինիկական զինվորական

հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք

բերված դաշտային հոսպիտալի

տեխնիկական միջոցների հանձնման արարողությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին