Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    456
    466

  • EUR

    471
    489

  • RUB

    6,22
    7,53

Կարևոր իրադարձություններ

Որն է գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը․ ԱՆ

20 Հունվար, 2022 18:37
Որն է գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը․ ԱՆ

Գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը գրիպի դեմ տարեկան պատվաստվելն է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդացությունը, հոսպիտալացումների և մահացությունների բեռն առողջապահական համակարգի վրա:

Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի չորս տեսակից, որոնք ըստ հետազոտությունների՝ առավել տարածված են լինելու:

6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի:

Գրիպի բարձր ռիսկի խմբում են գտնվում երեխաները, հղիները, որոշակի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, (ասթմա, շաքարախտ, սրտի և թոքերի հիվանդություններ), և 65 բարձր տարեկան անձինք:

Թեև գրիպի դեմ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է, կան նաև մի շարք այլ ավելի հեշտ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել ի լրումն պատվաստումների, որոնք կօգնեն դադարեցնել գրիպի տարածումը, օրինակ՝ տանը մնալը հիվանդ ժամանակ և հաճախակի լվանալ ձեռքերը: Եթե դուք հիվանդացել եք գրիպով, խոսեք ձեր բժշկի հետ՝ գրիպի հակավիրուսային դեղերով հիվանդությունը բուժելու համար, հատկապես, եթե դուք բարձր ռիսկի խմբում եք։

 

Լրահոս

Դիտել ավելին