Կարևոր իրադարձություններ

Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու

20 Հունվար, 2022 13:45
Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 ԱԳ նախարարներ: Հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին Եգիպտոսին»,- ասել է Չավուշօղլուն:

 

Լրահոս

Դիտել ավելին