Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը մանրամասնեց, թե ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին

20 Հունվար, 2022 12:47
ԱԽ քարտուղարը մանրամասնեց, թե ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն, ընդհանուր առմամբ, վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը ներկայացրեց, որ առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով. «Հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը»,- մանրամասնեց ԱԽ քարտուղարը:

«Առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել»,- ասաց Գրիգորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին