Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը վերանայեց և ավելացվեց դիվանագետների ֆինանսավորումը

20 Հունվար, 2022 12:28
Կառավարությունը վերանայեց և ավելացվեց դիվանագետների ֆինանսավորումը

Այսօր տեղի ունեցած Կառավարության  նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերանայման ներկայացրեց արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը:

Նա շեշտեց, որ գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել: Նախարարին ի պատասխան վարչապետ Փաշինյանը ասաց,  որ այս որոշման ընունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:

«2018-19 թվականների դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով։ Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ միջավայրում են աշխատում։ Մենք պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պատական համակարգի կայացման ճանապարհով գնանք։ Լինելու են քննադատություններ, շահարկումներ, մենք ոչ մի քննադատություն չենք արհամարհում, բայց մենք ունենք կամք՝ մեր անելիքն անելու, և մենք մեր անելիքն անելու ենք», - հայտարարեց վարչապետը:
 

Լրահոս

Դիտել ավելին