Կարևոր իրադարձություններ

Մի քանի մարզերում տեղում է ձյուն, տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

20 Հունվար, 2022 00:16
Մի քանի մարզերում տեղում է ձյուն, տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին