Կարևոր իրադարձություններ

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը՝ Երևանում

19 Հունվար, 2022 23:42
Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի  ամենամյա համաժողովը՝ Երևանում

2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից:

2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է https://www.conftool.com/ecer2022/index.php?page=login հարթակում գրանցվել մինչև 2022 թ. հունվարի 31-ը:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել [email protected] էլհասցեին:

Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://eera-ecer.de/ecer-2022-yerevan/ հղմամբ և կից առդիրներից:

Առդիր 1

Առդիր 2

 

Լրահոս

Դիտել ավելին