Կարևոր իրադարձություններ

Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

19 Հունվար, 2022 22:17
Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների, ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։

Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Մրցութային ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ նիստի ընթացքում բացվել են մրցութային փաթեթները, արձանագրվել ներկայացված փաստաթղթերի առկայությունը։ Առաջին փուլում հանձնաժողովը կգնահատի կազմակերպությունների ներկայացրած տեխնիկական հայտերը։ Դրանք մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանելուց հետո կբացվեն նաև հայտատուների ֆինանսական հայտերը:

 

Նշենք, որ #Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600-կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8կմ մայրուղու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին