Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ արվելու է դպրոցներում սանիտարական բավարար պայմանների ապահովման համար․ Շիրակի մարզպետ

19 Հունվար, 2022 22:00
Ամեն ինչ արվելու է  դպրոցներում սանիտարական բավարար պայմանների ապահովման համար․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության ու ամեն ինչ արվելու է դպրոցներում սանիտարական բավարար պայմանների ապահովման համար։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Նշենք, որ ծրագրի շահառուներն են Շիրակի մարզպետարանի ենթակայության 146 և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թվով 1 հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև դպրոցահեն 66 նախակրթարանների սաները։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով մարզում վերանորոգվել են 133 հանրակրթական դպրոցների ճաշարանները և խոհանոցները, տրամադրվել է խոհանոցային սարքավորումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին