Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին

19 Հունվար, 2022 20:10
Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին

Այսօր՝ ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (ժողովրդին հայտնի Զեյթուն ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանի դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Վ. Մխիթարյանը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի տնօրենն է։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին