Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ում հիմնական շեշտադրումներից մեկը եղել է Ռուսաստանի դեմ

19 Հոկտեմբեր, 2015 12:31
ՆԱՏՕ-ում հիմնական շեշտադրումներից մեկը եղել է Ռուսաստանի դեմ

«Նորվեգիայի թագավորությունում կայացած վեհաժողովին ԱԺ-ի հայկական պատվիրակության անդամները մասնակցել են տարբեր ձևաչափերով»: Այս մասին  այսօր՝  հոկտեմբերի 19-ին,  Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

 ԼՂՀ հակամարտության հետ կապված զեկույցուներում եղել են անհամաձայնություններ, որոնց մասին հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնել են: Հայկական պատվիրակության կողմից  ներկայացվող առաջարկությունները ՆԱՏՕ-ի ղեկավարներն ընդունել են:

Վեհաժողովի ընթացքում քննարկվել է ԼՂՀ-ն հարցը, ինչպես նաև  Ռուսաստանի ունեցած դերակատարումն այդ գործընթացներում:

Արցախի վերաբերյալ զեկույցներում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը կոնտեքստից դուրս ելույթ է ունեցել, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի ղեկավարը արգելել է ելույթը շարունակել:

«ՆԱՏՕ- ի ղեկավարների հիմնական շեշտադրումներից մեկը եղել է Ռուսաստանի դեմ, Ուկրաինայի և Սիրիայի հարցում»:

Վեհաժողովի ժամանակ քննարկվող՝ Սիրիայի ճգնաժամային խնդիրներին հայկական պատվիրակության անդամները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, խոսելով փախստականների ապաստանի մասին: Վեհաժողովի ժամանակ  անդրադարձ է եղել միջազգային անվտանգության խնդիրներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին