Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ․ Փաշինյան

19 Հունվար, 2022 19:43
Առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին,թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը Ղազախստանի նկատմամբ, ինչու՞ էր հայ զինվորը գնացել էր Ղազախստանի ներքաղաքական վիճակը հանդարտեցնելու, պատասխանեց․

«Ես կայացրել եմ որոշում՝ իհարկե Հավաքական անվտանգության պայմանագրի մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե լավ է, արդյո՞ք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են. ոչ, տրված չեն»։ 

Իսկ անդրադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հետագա հարաբերություններին՝ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և հավելեց, որ կառավարությունը երբեք չի մոռանում այդ որոշումները կայացնելու հնարավորության մասին,երբ նպատակահարմար է։

 

Լրահոս

Դիտել ավելին