Կարևոր իրադարձություններ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ հացաբուլկեղենի արտադրամասում․ գործունեությունը կասեցվել է

19 Հունվար, 2022 19:24
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ հացաբուլկեղենի արտադրամասում․ գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի): Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։


Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումներն ու գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին