Կարևոր իրադարձություններ

Մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, դա մեզ համար անընդունելի է․ Միրզոյան

19 Հունվար, 2022 19:16
Մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, դա մեզ համար անընդունելի է․ Միրզոյան

Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, նշել է,որ հանդիպումը սկսելու համար որևէ կողմից որևէ նախապայման չի եղել։

ԱԳ նախարարը, անդրադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքին, թե կա կարծիք, որ  Անկարան որևէ փուլում կարող է կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության հետ, պատասխանեց․

«Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս արտահայտվել է, որ մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, դա մեզ համար անընդունելի է։ Մենք կողմ են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է ճանապարհներ ստանալու երկաթուղային և ավտոմոբիլային Ադրբեջանի տարածքով, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում նաև Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից»։

 

Լրահոս

Դիտել ավելին