Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի համար Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումն ո՞վ է կայացրել և ինչի՞ հիման վրա, ասաց․
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին, նաև մեծ հաշվով` ժողովրդին», ապա հավելեց․
«Ես Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեմ»: