Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի․ Սուրեն Պապիկյան

19 Հունվար, 2022 18:21
Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի․ Սուրեն Պապիկյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց՝ կապված պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի հետ, ով 2021 թվականի մայիսի 18-ին անհետացել էր մարտական դիրքերից։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ  Նորիկ Մկրտչյանի գործով 2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ 

Նախարարի խոսքով, մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չկա, ինչը փաստում է նրա մոր նամակներն՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը։

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ ու դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին` ասեմ, դուք խոսեցիք մի շրջանի մասին, որն իմ՝ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերվում, բայց իմ պատասխանատվության տիրույթում է: Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի , ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ: Այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ»,- հավելեց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին