Կարևոր իրադարձություններ

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նոր նախագիծ է ներկայացվել

19 Հունվար, 2022 16:36
ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նոր նախագիծ է ներկայացվել

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրեց օրենքի նախագիծ, որով կկարգավորի ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Օրենքը պրակտիկ կիրառման ընթացքում ցույց է տվել, որ ունի բաց: Մասնավորապես 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի կարողանում ընտրել, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Ըստ այդմ՝ առաջանում է իրավունքի բախում, մասնավորապես՝ իրավասու խմբակցությանը օրենքով ամրագրված թեկնածու առաջադրելու իրավունքը և պատգամավորին Սահմանադրությամբ ամրագրված ազատ ընտրության իրավունքը»,-ասաց Գաբրիելյանը:

Նա նաև շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությունը, բազմիցս նույն թեկնածուին առաջադրելով, օգտվելով օրենքի բացից, փորձ է անում ստիպել պատգամավորներին պարտադրված ընտրություն կատարել: Գաբրիելյանն ակնկալում է, որ նախագծի ընդունումից հետո տվյալ խնդիրը կկարգավորվի և կապահովվի մշտական հանձնաժողովի բնականոն  աշխատանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին