Կարևոր իրադարձություններ

Անի խոշորացված համայնքի ղեկավարը հերքում է Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժելու մասին լուրերը

19 Հունվար, 2022 14:30
Անի խոշորացված համայնքի ղեկավարը հերքում է Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժելու մասին լուրերը

Վերջին օրերին համացանցում համառորեն լուրեր են տարածվում, որ առաջիկայում նախատեսվում է ապամոնտաժել Մարալիկում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանը:

Նախօրեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է»։  

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Shabat.am-ը կապ հաստատեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ, որը մեզ հետ զրույցում հերքեց շրջանարվող լուրերը. «Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժելու մասին խոսք չկա, նման գործընթաց չի սկսվել»,- նշեց Գևորգյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին