Կարևոր իրադարձություններ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակվել էր 30 ավտոմեքենա․ ԱԻՆ

19 Հունվար, 2022 00:23
Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակվել էր 30 ավտոմեքենա․ ԱԻՆ

Հունվարի 18-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն  տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 բարձված բեռնատար:

 

Լրահոս

Դիտել ավելին