ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Ցուցահանդեսի շրջանակներում Գնել Սանոսյանը կստորագրի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիրը։