Կարևոր իրադարձություններ

Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ․ փոխնախարար

18 Հունվար, 2022 21:05
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ․ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

Մանրամասները՝ https://ktak.am/index.php/am/news/view/251»։

 

Լրահոս

Դիտել ավելին