Կարևոր իրադարձություններ

Կալանք՝ Մանվել Գրիգորյանի գույքի վրա․ նրա կինը և զավակները հրավիրվել են դատախազություն

18 Հունվար, 2022 20:15
Կալանք՝ Մանվել Գրիգորյանի  գույքի վրա․ նրա կինը և զավակները հրավիրվել են դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am կայքից։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:

Դատախազությունը հայտնել է, որ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

Մանրամասները՝ այստեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին