Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում

18 Հունվար, 2022 19:48
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ վերջերս Ուկրաինա կատարած այցին, նրանք քննարկել են Ուկրաինայում իրավիճակն ու կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր։

Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին