Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը

18 Հունվար, 2022 18:59
ՀՀ ԲՏԱ նախարարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հունվարի 17-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն   Կատարինա Բյորլին Հանսենին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

 
Ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունը և կարևորում է նախարարության հետ համագործակցության ընդլայնումը: Նախարարը մատնանշել է ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության ռազմավարական ծրագրերի այն ոլորտներն ու առաջնահերթությունները, որտեղ  փոխգործակցության հնարավորություններ են նախանշվում: Մասնավորապես՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է գերարագ ինտերնետ ունենալու և թվայնացման ստանդարտների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 
 
Կատարինա Բյորլին Հանսեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ներկայացված առաջնահերթությունների իրականացմանը, ինչպես նաև նպաստելու ոլորտի հետագա զարգացմանը՝ անհրաժեշտ խորհրդատվության և ներդրումների տրամադրման միջոցով:
 
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական գործակցության, թվային կառավարման, բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ ֆինանասավորման  հարցերին, նախանշել հետագա անելիքներն ու համագործակցության հեռանկարները։
 

Լրահոս

Դիտել ավելին