Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված․ Հակակոռուպցիոն կոմիտե

18 Հունվար, 2022 18:36
Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, ստանալով Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը, այդ որոշումը համարել է անօրինական և չհիմնավորված։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են․

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»։

Մանրամասները՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին