Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի 5 պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել. ԱՀ ՔԿ

18 Հունվար, 2022 17:40
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի 5 պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել. ԱՀ ՔԿ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքի և Արցախի Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Այս մասին հայտնում են ԱՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Արցախի քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին