Այսօր հրավիրված ասուլիսում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Արցախում զորակոչ լինելու է, ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա:Նա նշեց, որ ինչպես եղել է նակինում, այնպես էլ կլինի հիմա:
«Երբ զորակոչ չլինելու մասին որոշում լինի, հայտարարվելու է, բայց նմանատիպ քննարկում էլ չկա», ասաց Բեգլարյանը:
Անդրադառնալով ոստիկանության զորքերին, նա նաև նշեց, որ ոստիկանական զորքերը զբաղվելու են և ներքին անվտանգության պաշտպանության հարցերում, և նաև ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության հարցերում: