Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

18 Հունվար, 2022 13:20
Հաստատվել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:  

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը:

 

Լրահոս

Դիտել ավելին