Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց, թե Արցախից տեղահանվածներից ովքեր կարող են տուն ստանալ Հայաստանում, ովքեր՝ Արցախում

18 Հունվար, 2022 12:53
Արտակ Բեգլարյանը ներկայացրեց, թե Արցախից տեղահանվածներից ովքեր կարող են տուն ստանալ Հայաստանում, ովքեր՝ Արցախում

Այս պահին մենք Արցախի Հանրապետությունում ունենք շուրջ 15-16 հազար տեղահանված անձ, հիմնական մասը բնակվում են ժամանկավոր կացարաններում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Ասուլիսի ընթացքում Բեգլարյանը նաև ներկայացրեց, թե Արցախից տեղահանվածներից ովքեր կարող են տուն ստանալ Հայաստանում, ովքեր՝ Արցախում. «ՀՀ կառավարության հետ համատեղ մեր բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ այն տեղահանվածները, որնոնք ժամանկին վերաբնակիչներ են եղել ՀՀ-ից, Հայաստանի կառավարության կողմից ստանալու են բնակարաններ Հայաստանի Հանրապետությունում, կամ Արցախի Հանրապետությունում, այսինքն՝ ընտրության հնարավորություն են ունենալու: Մնացած տեղահանվածներին բնակարաններ առաջարկվելու են միայն Արցախում»,- նշեց Բեգլարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին