Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով

18 Հունվար, 2022 12:28
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին սպանության սպառնալիքի պատճառով: Այս մասին Պեկրեսը հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հայտնել էինք Պեկրեսն այցելել էր Արցախ, ինչը զայրացել էր Ադրբեջանի նախագահին. «Եթե տեղյակ լինեինք այդ այցի մասին, ապա Պեկրեսին չէինք թողնի Ֆրանսիա վերադառնալ»,- հայտարարել էր Ալիևը: Այս հայտատրությանը հաջորդել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա հղելը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին