Կարևոր իրադարձություններ

Ա․ Բաբաջանյան փողոցում մեքենա է այրվել. տուժածներ չկան

18 Հունվար, 2022 10:35
 Ա․ Բաբաջանյան փողոցում մեքենա է այրվել. տուժածներ չկան

Հունվարի 18-ին, ժամը 00:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։36-ին, մարվել՝ 00։52-ին։

Պարզվել է, որ Ա․ Բաբաջանյան փողոցում այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1987 թ․)։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին