Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր․ փաստաբանական խումբ

18 Հունվար, 2022 09:14
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 19ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այնոր իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբդռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարումոր քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին