Կարևոր իրադարձություններ

Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենի մայրաքաղաքի ռմբակոծությունների մեկնարկի մասին

18 Հունվար, 2022 09:24
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենի մայրաքաղաքի ռմբակոծությունների մեկնարկի մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան երկուշաբթի երեկոյան հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծությունների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Sky News Arabia-ն հայտնում է, որ կոալիցիայի հայտարարության մեջ ավիահարածներն անվանվում են «ռազմական անհրաժեշտություն և սպառնալիքին ուղղված պատասխան»։ Նշվում է, որ ռմբակոծություններն ուղղված են ահաբեկիչների առաջնորդների դեմ։ 

«Կոալիցիայի ռազմաօդային ուժերը շուրջօրյա գործողություն են իրականացնում Սանայի երկնքում: Խաղաղ բնակիչներին կոչ ենք անում հեռու մնալ զինվորական ճամբարներից և հուսիների հավաքներից», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ F-15 կործանիչներ արդեն ոչնչացրել են բալիստիկ հրթիռների երկու արձակման կայաններ, որոնք օգտագործվել են ԱՄԷ-ին հարվածելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին