Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    446
    456

  • EUR

    469
    487

  • RUB

    6,54
    7,89

Կարևոր իրադարձություններ

Պապիկյանն իր հարսանիքին հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

18 Հունվար, 2022 08:28
Պապիկյանն իր հարսանիքին հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին:

Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նման բան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում, այնպես էլ հիմա է»,- ասաց նա:

«Հարսանյաց արարողությունը Ստեփանավանի՞ց է մեկնարկելու՝ հայկական ավանդույթների համաձայն՝ զուռնա-դհոլով»,- հարցրեցինք մեր զրուցակիցին: «Չեմ կարծում: Ավելի ժամանակակից ոճով կլինի. զույգերը եկեղեցում միմյանց կհանդիպեն, ինչից հետո արարողությունն արդեն ռեստորանում կշարունակվի»,- հավելեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի քենու դուստրն է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին