Կարևոր իրադարձություններ

Իրավիճակից ելնելով միայնակ կինը արագ հոսպիտալացվել է ․ Նազելի Բաղդասարյան

18 Հունվար, 2022 00:17
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Իրավիճակից ելնելով միայնակ կինը արագ հոսպիտալացվել է ․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին