Կարևոր իրադարձություններ

Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ․ ՊՆ

17 Հունվար, 2022 23:16
Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ․ ՊՆ

Հունվարի 17-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները ներկայացրել են անձնակազմի  մարտական պատրաստության, զինվորական կար­­­գա­պա­հության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման իրականացված աշխատանքները ։

 

Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, խրախուսել առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին