Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

Կարևորվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների իրականացումը

17 Հունվար, 2022 20:24
Կարևորվել է COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական ու համաձայնեցված գործողությունների իրականացումը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։

Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա անելիքների շուրջ։ Մասնավորապես՝ քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչման, Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման գործում համաձայնեցված մոտեցմանն ուղղված և մի շարք այլ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին