Կարևոր իրադարձություններ

ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը

17 Հունվար, 2022 19:45
ՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:

ՊԱՀՀ պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է կրթական ծրագրի մասնակիցներին ուսումնական գործընթացի մեկնարկի առթիվ, մաղթել հաջողություններ ուսումնառության ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին