Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

17 Հունվար, 2022 19:35
Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 16-ին 75 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը:

Ռ. Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում: 1970 թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1986-90 թթ. եղել է Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչը: 1990-92 թթ. եղել է Երևանի գլխավոր նկարիչը, մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: 1974 թ.-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1976 թ.-ից` Նկարիչների միությունների անդամ, 1995 թ.-ից՝ Դիզայներների միջազգային միության, 2011 թ.-ից` Աշխարհի հայ նկարիչների միության անդամ:

Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ` 1994 թ. անհատական ցուցահանդես Երևանում, 1997 թ.՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Երևանում, 2001 թ.՝ Ֆրանսիայում և այլն: 2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.` Հոլոքոստի և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, խրախուսանքների. 2012 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռուբեն Արուտչյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

 

Լրահոս

Դիտել ավելին