Կարևոր իրադարձություններ

Հավաք-խորհրդակցություն՝ «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով

17 Հունվար, 2022 18:58
Հավաք-խորհրդակցություն՝ «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ

հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության

վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են

զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման

գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:

Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները,

նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը,

ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի

բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին