ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ
հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության
վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են
զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման
գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:
Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները,
նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը,
ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի
բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով: