Կարևոր իրադարձություններ

Պայթյուններ Աբու-Դաբիում․ ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան

17 Հունվար, 2022 18:50
Պայթյուններ Աբու-Դաբիում․ ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան

WAM գործակալությունը հայտնում է, որ Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերից մեկը Պակիստանի քաղաքացի է, իսկ մյուս երկուսը՝ Հնդկաստանի։

Հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանի հետ․ նա հայտնել է, որ նախագահի այցը ընթանում է բնականոն հունով։

 «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին