Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    474
    492

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

17 Հունվար, 2022 17:55
Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ:

Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում և հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը և անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով տպել:

Նշենք, որ ներկայում ավարտական փաստաթղթերը հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրամադրվում են թղթային տարբերակով. դա պահանջում է մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, հավելյալ ժամանակ:

Ավարտական փաստաթղթերի թվայնացումը նպատակ ունի կրճատելու հանրակրթության ոլորտի վարչարարությունը` նպաստելով թվային գործիքների զարգացմանը և ռեսուրսների խնայողությանը:

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:

 

Լրահոս

Դիտել ավելին