Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը ՀՀ ավտաճանապարհներին

17 Հունվար, 2022 17:31
Իրավիճակը ՀՀ ավտաճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին