Այսօր, հունվարի 17-ին Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ գումարման երրորդ նստաշրջանը:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն ներկայացրեց ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: